Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան Անկախության տոնի առթիվ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր», - ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում։
Հայաստանի առաջին նախագահը չի մասնակցում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումներին, թեև հրավիրված է։