Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին:
Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք՝ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն 8 մարդ զոհվել է, կան վիրավորներ: