Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը, նշելով, որ բանակցությունների օրակարգը լայն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից։ «Իհարկե քննարկվելու է նաև Սիրիան ու այլ տարածաշրջանային հակամարտություններ», - հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Անցած շաբաթ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ սեպտեմբերին Էրդողանն այցելելու է Սոչի՝ Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու։
Օգոստոսի վերջին Էրդողանը հայտնել էր, որ Ռուսաստան նախատեսված այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել S-400 (C-400) հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերումը։