Մատչելիության հղումներ

Խամենեին իրանցի մարզիկներին հորդորել է շարունակել բոյկոտել իսրայելցիների դեմ խաղերը


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրանցի մարզիկներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն չմասնակցել իսրայելցիների դեմ խաղերին, նույնիսկ եթե դրա համար պատժվեն միջազգային մարմինների կողմից:

«Ոչ մի իրանցի մարզիկ, ով արժանի է իր անվանը, չի կարող սեղմել հանցավոր ռեժիմի ներկայացուցչի ձեռքը` մեդալ նվաճելու համար», - ասել է Խամենեին Տոկիոյի խաղերին մասնակից մեդալակիրներ ընդունելության ժամանակ:

Իրանը չի ճանաչում Իսրայել պետությունը, և իրանցի մարզիկները հաճախ պարտվում են խաղերում կամ դրանց չեն մասնակցում, երբ նրանք կարող են հանդիպել իսրայելցի մրցակիցներ հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG