Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ըստ տեղեկությունների` երկու կոտայքցի շեղվել է Գորիս-Որոտան մայրուղուց, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տարածքում


Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ երեկ երեկոյան Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշվում է, որ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ադրբեջանի ոստիկանության անցակետը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում անցած շաբաթավերջին է հայտնվել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին խոսել է անհետացածների ընտանիքների անդամների հետ: Իր ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնում է, որ խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ:

«Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու», - գրում է օմբուդսմենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG