Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 507-ով, բուժվածներինը՝ 489-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` 489 հոգի ապաքինվել է, գրանցվել է 14 մահվան դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 253 հազար 600 դեպք, որոնցից 236 հազար 88-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 190 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 651 հազար 454 թեստավորում:

Ըստ առողջապահական գերատեսչության` նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է:

XS
SM
MD
LG