Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը հերքում է Աֆղանստանի նորանշանակ փոխվարչապետի զոհվելու լուրը


Մուլլա Աբդուլ Ղանի Բարադար, արխիվ
Մուլլա Աբդուլ Ղանի Բարադար, արխիվ

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը հերքել է տեղեկությունը, թե փոխվարչապետ Մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը զոհվել է շարժման այլ բարձրաստիճան ներկայացուցչի հետ փոխհրաձգության պատճառով։

Բարադարը, ով Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավարն էր, վերջերս էր նշանակվել Աֆղանստանի փոխվարչապետ, մի քանի օր է հանրության առջև չէր հայտնվել։ Շրջանառվող լուրերի համաձայն, Քաբուլում՝ իշխանության բաժանման պատճառով ներքին հակասություններ են առաջացել «Թալիբան»-ում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG