«Ազատությունը» հյուրընկալել է «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանին։
«Ազատություն». – Միջպետական ճանապարհը բացելուց շատ չանցած՝ երեկ ադրբեջանցիները հիմա էլ իրանական մեքենաներն են ստուգել։ ԱԱԾ-ն սա բաց տեքստով ասում է։ Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը։
Հակոբյան. – Ադրբեջանը պարբերաբար բողոքել է միշտ, որ իրանական ավտոմեքենաներ են մտնում Լեռնային Ղարաբաղ։ Դա նոր երևույթ չէ, իրենք միշտ են բողոքել։ Եվ դա մենք տեսնում ենք շատ վաղուց՝ 90-ական թվականների վերջերից Լաչինի միջանցքով։ Հիմա իրենք ուզում են դա իրենց վերահսկողության տակ բերեն։ Բայց էդ քայլը Իրանի դեմ չի ուղղված, Հայաստանի Հանրապետության դեմ ա ուղղված։ Որովհետև, ի վերջո, եթե իրանական ավտոմեքենաները չմտնեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, դրանից առաջին հերթին մենք ենք տուժելու՝ հաշվի առնելով, որ Իրանի համար մենք փոքր շուկա ենք։ Այսինքն՝ եթե հարյուր, կամ հազար, կամ տասը հազար այդ մեքենաները չմտնեն, մենք ենք տուժելու։ Էնպես որ, սա ընդդեմ Հայաստանի ուղղված քայլ է կրկին։ Բայց Ադրբեջանը, կարծում եմ, սրանով չի բավարարվելու։ Հեսա կսկսեն ստուգել հատ-հատ... Եվ ես չեմ բացառում մեկ ուրիշ բան, որ Ադրբեջանը, ինչու չէ, էդտեղից կարող է և մարդ տանի, գերեվարի՝ համարելով, որ, օրինակ, այդ մարդը ինչ-որ գործողություն է կատարել էսինչ թվականներին Ադրբեջանի դեմ։ Ես դա չեմ բացառում, որովհետև այդ ճանապարհը այսօր նրանց է պատկանում, ցավոք, նրանց վերահսկողության տակ է, հետևաբար անելու են այն, ինչ որ կարողանան պոկել։ Որովհետև այստեղ ոչ միայն Հայաստանի հարցն է, այդտեղ նաև Ռուսաստանի արժանապատվության հարցը կա, և մենք չգիտենք Ադրբեջանը ինչքան է կարողանալու առաջ գնալ այս հարցում։
«Ազատություն». – Խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելո՞ւ հարցում։
Հակոբյան. – Ընդհանրապես ռուսական ներկայությունը վարկաբելու։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա լուրջ խնդիր։ Դա կապվում է առաջին հերթին, իհարկե, խաղաղապահների մանդատի հետ։ Համաձայն լրատվական գործակալությունների անանուն աղբյուրների, մանդատի հարցում չեն կարողանում գալ համաձայնության, և ռուսներն էլ պարզ հայտարարում են։ Մուրադովը մեկնելուց առաջ ասաց՝ մենք հինգ տարուց հետո չենք գնալու այստեղից։ Այսինքն՝ այստեղ միայն հայերի դեմ չէ, Միայն Իրանի դեմ չէ, միայն Ռուսաստանի դեմ չէ, էս բոլորի դեմ է։ Ադրբեջանը ատամ է ցույց տալիս։ Ինչքան կկարողանա՝ ժամանակը ցույց կտա։ Մեզ պետք է այլընտրանքային ճանապարհ։ Խորհրդարանից էդ որ ճառեր են հնչեցնում, որ, հա, տվեցիք, վաճառեցիք... զուտ դեմագոգիա ա, իշխանություններին քննադատելու համար լավ է հնչում։ Բայց մեզ լուծում է պետք, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի ինքնիշխան տարածքից մյուս ինքնիշխան տարածք չանցնել Ադրբեջանի տարածքով։ Հիմա նաև հետևյալ բանն են առաջ տանում, ասում են՝ չէ, պետք է էդ տարածքից անպայման օգտվենք, որ դա չանցնի Ադրբեջանին, և այլն, և այլն, ու հեշտ է Երևանում նստած նման բան անել։ Բայց էսպես ասողներին ես միշտ ասում եմ՝ նստում եք ձեր տիկնոջ և երեխաների հետ և էդ ճանապարհով անցնում եք։ Եվ, ասենք, կրակոց է լսվում, կամ կանգնեցնում են։
«Ազատություն». – Դուք ձեր խոսքում ասացիք Ադրբեջանի տարածք։ Եթե ուղիղ հարցնեմ. Ճանապարհի այդ հատվածը, որ հիմա իրենք վերահսկում են, ժանանակին ո՞ւմն է եղել...
Հակոբյան. – Եկեք անկեղծ խոսենք ու հիմա դեմագոգիայի չվերածենք։ Ընդհանրապես Կարմրաքարից, այսինքն՝ այնտեղից, որտեղից դեպի Դավիթ Բեկ է ճանապարհը թեքվում, այդտեղից մինչև Գորիսի այդ հայտնի կամարը, որի մեջով անցնում ենք, էդ տարածքը որոշ տեղերում մտնում է Ադրբեջանի տարածք, որոշ տեղերում անցնում է Ադրբեջան պռնկով։ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին՝ 91-94 թվականներին, ավելին՝ 90 թվականից սկսած, երբ որ շատ լարված էր, ես շատ լավ հիշում եմ ինչ էին անում։ Մեքենաները հավաքվում էին՝ մի հինգ, վեց, տասը մեքենա, ու միասին էին էդ տարածքով անցնում, հատկապես Էյվազլի բնակավայրի տարածքում, որը արդեն մտնում էր Ադրբեջանի տարածք։ Դա եղել է խորհրդային Ադրբեջանի Ղուբաթլիի շրջանը։ Իսկ պատերազմի շրջանում, մինչև որ հայկական ուժերը 93 թվականի օգոստոս-սեպտեմբերին վերահսկողության տակ առան նաև Ղուբաթլիի շրջանը նախկին խորհրդային Ադրբեջանի, էդ ճանապարհը ըստ էության փակ էր, և մենք օգտվում էինք Տաթևի այդ ներքին ճանապարհով։ Սա նոր բան չի։ 93 թվականից հետո նոր բան եղավ, երբ որ ադրբեջանցիներին հետ մղեցինք մոտ հարյուր կիլոմետր և էդ ճանապարհով հանգիստ անցանք։ Հիմա, երբ որ մենք պարտվեցինք, ցավոք 44-օրյա պատերազմում, ճիշտ է, նոյեմբերի 9-10-ի դրությամբ այդ տարածքներին Ադրբեջանը չէր մոտեցել, տասը-տասնհինգ կիլոմետր հետ էր, և էդ տարածքները մենք հենց այնպես տվեցինք... Սա էլ իրականություն է։ Բայց որ այդ տարածքը եղել է խորհրդային շրջանում Ադրբեջանի մաս և վեճի առարկա է եղել և' Առաջին Հանրապետության շրջանում, և' 22-36 թվականներին, սա էլ է փաստ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.