Մատչելիության հղումներ

Կատարում, Բելառուսում և Հունաստանում դեսպաններ են նշանակվել


Լուսանկարում` Հունաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը
Լուսանկարում` Հունաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը

Նախագահի հրամանագրով մի քանի երկրներում դեսպաններ են նշանակվել:

Այսպես, Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում դեսպան, Ռազմիկ Խումարյանը` Բելառուսում, Տիգրան Մկրտչյանը` Հունաստանում:

Ֆադեյ Չարչօղլյանը հետ է կանչվել Հունաստանում և Կիպրոսում դեսպանի պաշտոնից:

Ռազմիկ Խումարյանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի ներկայացուցիչ: Նա ԱՊՀ գործադիր կոմիտեի դեպարտամենտի տնօրենի տեղակալն է եղել 2015 թվականից:

Տիգրան Սարգսյանն ավելի վաղ զբաղեցրել է մերձբալթյան երեք երկրներում դեսպանի պաշտոնը, իսկ այս օգոստոս-սեպտեմբերին ԱԳ նախարարի խորհրդականի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG