Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Քոչունցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Նախագահի ստորագրած այլ հրամանագրերով Սահակ Օհանյանն ազատվել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի, իսկ Պողոս Պողոսյանը՝ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոններից: