Մատչելիության հղումներ

«Ֆուտբոլի արքա» Պելեն կազդուրվում է վիրահատությունից հետո


Պելեն հիվանդանոցում, Սան Պաոլո
Պելեն հիվանդանոցում, Սան Պաոլո

Էդսոն Արանտես Դո Նասիմենտոն, նույն ինքը՝ Պելեն վերականգնվում է մեկ շաբաթ առաջ տարած վիրահատությունից հետո: Բժիշկներն ուռուցք են հեռացրել նրա հաստ աղիքից:

«Նա գիտակից վիճակում է, ակտիվորեն շփվում է, կազդուրվելու ճանապարհին է»,- հայտարարել է Սան Պաոլո քաղաքի հիվանդանոցի խոսնակը:

Ինքը Պելեն Instagram-ի էջում կատակով գրել է, թե իրեն լավ է զգում և պատրաստ է նորից դուրս գալ խաղադաշտ:

«Ես հիվանդանոցում հանգստանում եմ, ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ»,- հայտնել է Պելեն:

Բժիշկներնը հաստ աղիքում ուռուցքը հայտնաբերել են կանոնավոր տարեկան ստուգման ընթացքում և այն հեռացրել են անցած շաբաթ օրը: Հիվանդանոցը չի նշում, թե ինչ որակի ուռուցք են հեռացրել:

80-ամյա լեգենդար Պելեն ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է և համարվում է մարզաձևի պատմության ընթացքում լավագույն ֆուտբոլիստը: Մարզական աշխարհում Պելեին անվանում են «Ֆուտբոլի արքա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG