ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային համայնքին կոչ է արել շարունակել երկխոսությունը թալիբների հետ և կանխել պատերազմներից քայքայված Աֆղանստանում տնտեսական կաթվածի վտանգը: Գուտերեշն այդ մասին ասել է AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
ԱՖղանստանում թալիբները վերջին օրերին ճնշել են ոչ մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ ցույցերը, որոնք կազմակերպել են սոցիալական ծանր վիճակի դեմ բողոքողները:
«Մեր պարտքն է համերաշխություն հայտնել մեծագույն տառապանքներ կրած ժողովրդին մի երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ կարող են սովամահ լինել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: