Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրգործ


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը), «Ազատությանը» հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Տվյալ հանցանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Խորհրդարանում տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հիշեցնենք, կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում բուռն էր անցել, ուղեկցվել ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով:

XS
SM
MD
LG