Յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողները ժամանել են Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» զորավարժություններին։
Համատեղ զորախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին, կշարունակվեն մեկ շաբաթ՝ 200 հազար զինծառայողների, 750 միավոր զրահատեխնիկայի, տասնյակ նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ։
«Հիմնական մասնակիցներից՝ ռուսական ու բելառուսական բանակներից բացի, վարժանքներում կներգրավվեն նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև Հնդկաստանի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի մոտ 500 զինծառայողներ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։