Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու ԵՄ դեսպանը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման խնդիրը


Հայաստանի արտգործնապարարն ու ԵՄ դեսպանը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր ընդունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին, Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղ գործընթացի վերսկսումը Մինսկի խմբի շրջանակներում՝ ղարաբաղյան հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, հատկապես ընդգծել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Անդրեա Վիկտորինի ուշադրությունը հրավիրել է նաև ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին՝ դրանք որակելով լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը:

XS
SM
MD
LG