Երևանում ճանաչողական այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության լրատվականի հաղորդմամբ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Խովաևին ավելի վաղ ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանցի համանախագահը նախքան երևանյան այցը եղել է Բաքվում, օգոստոսի 30-ին հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, ինչպես նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:
Խովաևը նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չէր հաղորդվում: