Սիմֆերոպոլում՝ Ղրիմում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին ձերբակալվել է ավելի քան 40 թաթար: Նրանց թվում են եղել Grani.ru ինտերնետային հրատարակության և Ղրիմի համերաշխության պորտալի թղթակիցներ Այդեր Կադիրովը և Նուրի Աբդուրաշիտովը:
Նրանք գնացել են Անվտանգության դաշնային ծառայության ( ФСБ) շենք, որպեսզի պարզեն, թե որտեղ են գտնվում Պերևալնոյե գյուղի մոտակայքում գազատարը վնասելու գործով ավելի վաղ ձերբակալված հինգ անձինք:
Օգոստոսի 23 -ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին անհայտ անձանց կողմից Պերևալնոյե գյուղի մոտակայքում գազատարի վնասման մասին: Հարուցվել է քրեական գործ՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: