Հայաստանում երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից առողջացել է ևս 377 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով, սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 հազար 25 դեպք, որոնցից 229 հազար 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 572 հազար 855 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1164 է:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: