Մատչելիության հղումներ

Իսպանացի Խավիեր Կոլոմինան նշանակվել է ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում բանագնացի պաշտոնում


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ է նշանակվել իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան։ Այդ մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքում Իսպանիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան օգտահաշիվը։

Այս պաշտոնում Կոլոմինան փոխարինում է 2010 թվականին նշանակված Ջեյմս Ափաթյուրային։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնը Կոլոմինան համատեղելու է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով օգնականի տեղակալի աշխատանքի հետ։

Կոլոմինան 20-ամյա դիվանագիտական փորձ ունի, աշխատել է Սիրիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում գտնվող Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG