Մատչելիության հղումներ

Շուշիի դիրքերից մեկը գնդակոծելու վերաբերյալ Ադրբեջանի պնդումը ԼՂ ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում


Արցախի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել։

ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG