Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Աֆղանստանում աղբյուրներ ունի «Թալիբանի» գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար․ Նեդ Փրայս


Միացյալ Նահանգներն Աֆղանստանում աղբյուրներ ունի արմատական «Թալիբան» շարժման գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, չնայած այն բանին, որ այս շաբաթ ԱՄՆ բոլոր զինվորականներն ու դիվանագետները լքել են երկիրը: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք կօգտագործենք մեզ հասանելի տեղեկատվության յուրաքանչյուր աղբյուր՝ հասկանալու, թե ինչպես են թալիբները կատարում իրենց ստանձնած պարտավորությունները», - ասել է Փրայսը:

XS
SM
MD
LG