Մատչելիության հղումներ

Լոնդոնը կես միլիոն ֆունտ է տրամադրում Ադրբեջանին՝ Ղարաբաղի ականազերծման համար


Ադրբեջանի ռազմական սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականացնում, արխիվ
Ադրբեջանի ռազմական սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականացնում, արխիվ

«Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ ստեռլինգ է տրամադրել Ադրբեջանին՝ Ղարաբաղի ականազերծման համար», - նշված է Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական կողմը ֆինանսական միջոցները տրամադրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում։

«Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները շարունակում են մնալ [աշխարհի] ամենաականապատված տարածքներից մեկը և այստեղից հաճախ են տեղեկություններ ստացվում մարդկանց մահվան և ծանր վիրավորումների մասին», - նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ պաշտոնական Լոնդոնը Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ստորագրել Օտտավայի կոնվենցիան, որով արգելվում է ականների կիրառումը ողջ աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG