Այսօր մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը՝ Պեդրո Ալմադովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմով՝ Պենելոպա Քրուզի մասնակցությամբ։
Մրցութային ծրագրում ներառված է 21 ֆիլմ, հինգը՝ իտալական արտադրության։ Այս տարի ժյուրին գլխավորում է օսկարակիր «Մակաբույծներ»-ի ռեժիսոր, հարավկորեացի Պոն Ջուն Հոն:
Փառատոնը կանցնի կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ կինոթատրոնները կլինեն կիսով չափ դատարկ, դիմակներն ու կորոնավիրուսի թեստերը՝ պարտադիր՝ բոլոր մասնակիցների համար։ Կազմակերպիչները, սակայն, լավատես են: Անցած տարին ցույց տվեց կինոյի ուժը, հայտարարել է ժյուրիի ղեկավար Պոն Ջուն Հոն, ընդգծելով՝ կորոնավիրուսը կգնա, բայց կինոն կշարունակվի ընդմիշտ։
Փառատոնը կտևի 11 օր՝ մինչև սեպտեմբերի 11-ը, երբ հայտնի կդառնան լավագույններից լավագույնների անունները։