Մատչելիության հղումներ

Թուրքիան և Էմիրությունները ջանքեր են գործադրում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ


 Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը

Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակում են ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը զրուցել է Էմիրությունների դե ֆակտո ղեկավար, Աբու-Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Զայեդ Ան Նահյանի հետ։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները», - նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը բնութագրել են որպես «դրական և բարեկամական»։

Թուրքիայի և Էմիրությունների հարաբերությունները սրվել էին 2013 թվականին, երբ Անկարան կոշտ քննադատության էր ենթարկել Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը։ 2016-ին Անկարան մեղադրել էր Էմիրություններին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ առնչություններ ունենալու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG