Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի, այսօր հայտարարել է այդ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Հնչող մտավախություններն անհիմն են։ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմա-քաղաքական կառույց է։ Այն կարող է կոլեկտիվ պաշտպանական ուժերը կիրառել բացառապես իր պատասխանատվության գոտում», - հայտարարել է Զասը։

Այսօր ավելի վաղ Աֆղանստանում ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այդ երկրում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից անգամ սեփական կյանքի գնով», - նշել էր Շոյգուն։

XS
SM
MD
LG