Միացյալ Նահանգների հարավում մոլեգնող «Իդա» փոթորիկի հետևանքով գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է Լուիզիանա նահանգը, զգալի վնաս է հասցվել նաև հարևան Միսուրիի էներգամատակարման համակարգին։
Ամերիկյան կառավարական աղբյուրների փոխանցմամբ, տարերային աղետի հետևանքով այս պահին Լուզիանայում շուրջ մեկ միլիոն տնային տնտեսություն է առանց էլեկտրաէներգիայի մնացել։ Եվս113 հազար ընտանիք նույն վիճակում է Միսուրիում։
«Իդա» փոթորիկը ամենաուժգինն է 2005 թվականից՝ «Կատրինա» փոթորիկից ի վեր, որի հետևանքով ավելի քան 1800 մարդ էր զոհվել։
«Իդայի»՝ այս պահին հայտնի զոհերի թիվն անհամեմատ փոքր է՝ ընդամենը երկու հոգի։ Միացյալ Նահանգների Ազգային գվարդիան և արտակարգ իրավիճակների ծառայությունը շուրջ 4 հազար փրկարարների և 34 ուղղաթիռներ են մոբիլիզացրել՝ տարերային աղետից տուժած շրջանների բնակչությանն օժանդակելու նպատակով։
Սպիտակ տան փոխանցմամբ, վերջին օրերին միայն Լուիզիանայում ավելի քան երեք միլիոն անվճար պարենային փաթեթ է բաժանվել բնակչությանը։