Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

Այսօր երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գումարելու է նիստ, որի օրակարգում Աֆղանստանի իրավիճակն է:

Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրները հայտնել են, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հարցը քննարկել Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ:

Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու անհաժեշտության մասին է ասել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG