Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից


Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Նյու Յորքում, արխիվ
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Նյու Յորքում, արխիվ

Եվրոպական միությունը մտադիր վերականգնել արգելքները Միացյալ Նահանգներից ժամանողների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում նոր ախտահարումների թիվն ավելացել է:

Ենթադրվում է, որ այսօր կընդունվի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի առումով Եվրամիության կազմած «ապահով երկրների» ցանկից դուրս հանելու որոշում: Դրա հետևանքով ԱՄՆ-ից Եվրամիություն ժամանող մարդիկ ստիպված կլինեն կարանտինի և կորոնավիրուսի ստուգումների ենթարկվել:

Եվրամիության երկրների մեծ մասը հուլիսին բացել է սահմանները Միացյալ Նահանգներից ժամանողների համար, սակայն որոշ պետություններ պահանջում են կա՛մ ամբողջական պատվաստման վկայագիր, կա՛մ տեղեկանք կորոնավիրուսով վարակվելու և կազդուրվելու մասին:

Եվրամիության ընդունելիք որոշումը նաև փոխադարձության սկզբունքի տրամաբանության մեջ է լինելու, քանի որ չնայած Եվրամիության պահանջներին, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի կապակցությամբ եվրոպացիների անարգել մուտքի հնարավորություն դեռ չի տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG