Մատչելիության հղումներ

ՔՊ-ն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Բաքոյանի թեկնածությունը


Մեկնարկել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում նաև հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։

Իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունն առաջադրեց ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը։

«Մեզ համար նաև խիստ կարևոր է, որ այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին, որովհետև հենց այս հանձնաժողովի տիրույթում է գտնվում նաև ազգային փոքրամասնություններին վերաբերելի հարցերը», - ներկայացնելով Բաքոյանին՝ ասաց ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը։

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Բաքոյանին՝ «ավանսով, որ Դուք հատուկ ընդգծված վերաբերմունք փոխեք ընդհանրապես հանրային համերաշխության դրսևորման տեսանկյունից»։

XS
SM
MD
LG