Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 275 հազար 138 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ առաջին դեղաչափ` 176 հազար 552, երկրորդ դեղաչափ` 98 հազար 586։
Նախարարությունը հիշեցնում է ՝ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն անվճար են:
Ըստ նախարարության՝ Հայաստանում իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։