Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարարը քառօրյա այցով մեկնում է Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը այսօր քառօրյա այցով մեկնում է Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք: Օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակն է և վտանգված աֆղանցիների հետագա տարհանումները:

Մաասը նախ կայցելի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիա, որը ԵՄ մի քանի երկրների հետ միասին մտահոգություն է հայտնել Աֆղանստանից անվերահսկելի միգրացիայի նոր ալիքի կապակցությամբ` «Թալիբանի» կողմից երկրի վերահսկողության ներքո:

Չնայած ավելի շատ աֆղաններին տարհանելու հնարավորություններին, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ այլընտրանքային ուղիներ են փնտրում նրանց դուրս բերելու համար, ովքեր պաշտպանության կարիք ունեն:

Դիվանագետը կայցելի նաև Ուզբեկստան և Տաջիկստան, Պակիստան, Քաթար, որտեղ ենթադրվում է, որ «Թալիբան»-ի պաշտոնյաների հետ քննարկումներ կունենա Քաբուլից տարհանման թռիչքների վերաբերյալ, երբ ամերիկյան ուժերը լիովին դուրս գան երկրից:

XS
SM
MD
LG