Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով, բուժվածներինը՝ 329-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 329-ով, գրանցվել է 11 մահվան դեպք:

Օգոստոսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 241 հազար 336 դեպք, որոնցից 226 հազար 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 530 հազար 99 թեստավորում:

XS
SM
MD
LG