Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված սպան կալանավորվել է. ՔԿ


44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն հաղորդագրության՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Այս տարվա օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG