Անն Լույոն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան:
Ժոնաթան Լաքոթն ավարտում է իր առաքելությունն օգոստոսի 31-ին։
Նորանշանակ դեսպանը 2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում, 2015-ից աշխատել է որպես ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն), իսկ 2018թ. մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում: