Մատչելիության հղումներ

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հաստատել է սպիտակամորթ ռասիստի մահապատիժը


Ոստիկանները դատարանի շենք են փոխադրում սպիտակամորթ ռասիստ Դիլան Ռուֆին, արխիվ, Շելբի, Հյուսիսային Կարոլինա, 18 հունիսի, 2015թ.
Ոստիկանները դատարանի շենք են փոխադրում սպիտակամորթ ռասիստ Դիլան Ռուֆին, արխիվ, Շելբի, Հյուսիսային Կարոլինա, 18 հունիսի, 2015թ.

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հաստատել է սպիտակամորթների ռասայական գերակայության գաղափարի ջատագով, ամերիկացի նեոնացիստ Դիլան Ռուֆի մահապատիժը:

Ռուֆը մեղադրվում է 2015 թվականին Հարավային Կարոլինայի եկեղեցում 9 սևամորթներին սպանելու համար: Վերաքննիչ դատարանի երեք դատավորները մերժել են մեղադրյալի բողոքարկումը:

«Հնարավոր չէ նկարագրել Ռուֆի կատարած սարսափելի արարքը, նրա հանցանքն արժանի է ամենախիստ պատժի, որը կարող է սահմանել արդար հասարակությունը»,- ասվում է դատավորների գրավոր եզրակացության տեքստում:

2016 թվականին դատարանը Ռուֆին մեղավոր է ճանաչել ռասայական ատելությամբ առաջնորդվելով 2015 թվականի հունիսի 17-ին Չալտսթոն ավանի Մեթոդիստական Եպիսկոպոսական եկեղեցում հավատացյալների վրա կրակ բացելու և զանգվածային սպանդ իրագործելու համար:

2017-ին դատարանը նրան մահվան է դատապարտել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է ի կատար ածվելու մահապատիժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG