Paris St Germain ֆուտբոլային ակումբը մերժել է հարձակվող Կիլիան Մբապեին 160 միլիոն եվրոյով վաճառելու Մադրիդի Real-ի առաջարկը:
Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդո Արաուժոն ասել է, որ «իսպանական կողմի առաջարկած գումարը բավարար չէ»:
Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած 22-ամյա Մբապեն անցած մրցաշրջանում 42 գոլ է խփել:
Ըստ մարզական մեկնաբանների, նա ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից և ելույթները շարունակել եվրոպական ուրիշ լիգաներում, առավել հավանականը համարվում է իսպանական La Liga-ն:
Paris St Germain-ն անցյալ տարի շահել է միայն Ֆրանսիայի գավաթը և ընդամենը մեկ միավորով չեմպիոնությունը զիջել է Lille Olympique Sporting Club ակումբին:
Կիլիան Մբապեի վաճառքը Paris St Germain-ին թույլ կտա որոշ չափով թեթևացնել ֆինանսական բեռը Բարսելոնայի նունյանուն ակումբի և Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսսիին 104 միլիոն եվրոյով 2 տարով ձեռք բերելուց հետո: