Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջաբրայիլի շրջանում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1649 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG