Մատչելիության հղումներ

Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջաբրայիլի շրջանում՝ փրկարարական մեկ ջոկատով, այտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Համաձայն հաղորդագրության՝ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG