Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու «մեր կամքն անսասան է», Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:
Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն», - ասված է վարչապետի ուղերձում: