Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն:
Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու:
«Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո», - նաև ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Վերջին շրջանում երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում գրեթե ամեն ամիս։