Մատչելիության հղումներ

Տոկիո է բերվել Պարալիմպիկ խաղերի կրակը


Ճապոնիա - Պարալիմպիկ խաղերի կրակը բերվել է Տոկիո, 20-ը օգոստոսի, 2021թ.
Ճապոնիա - Պարալիմպիկ խաղերի կրակը բերվել է Տոկիո, 20-ը օգոստոսի, 2021թ.

Տոկիոյում այսօր տեղի է ունեցել 2020 թվականի Պարալիմպիկ խաղերի օլիմպիական կրակը դիմավորելու հանդիսավոր արարողությունը:

Ճապոնիայի մայրաքաղաք՝ երեք տարբեր ուղղություններով. Տոկիո են բերվել երեք ջահեր, որոնք հասել են 62 համայնքներից: Դրանց կրակից վառվել է մեծ քառակուսի գավաթի կրակը:

Արարողության մասնակիցներին դիմել է Տոկիոյի քաղաքապետը: «Ցանկանում եմ, որ մեկնարկող Պարալիմպիկ խաղերն անցնեն ապահով ու անվտանգ և դառնան քաղաքի կայուն զարգացման ու վերականգնման վկայությունը»,- ասել է քաղաքապետ Յուրիկո Կոյկեն:

Այսօր երեկոյան տեղի կունենա հանդիսավոր ևս մեկ արարողություն, որով կմիավորվի Ճապոնիայի 47 վարչական շրջաններից բերված կրակը: Այդ արարողությանը կմասնակցի վարչապետ Յոշիհիդե Սուգան:

Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի օգոստոսին, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մեկ տարով հետաձգվել էր: Օլիմպիադան՝ առանց հանդիսականների ներկայության, անցկացվել է հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: Այդ խաղերին էլ երկրպագուներ ներկա չեն լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG