Մատչելիության հղումներ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են Միության գործունեության մի շարք հարցեր


Ղրղզստանում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով է Ղրղզստանում:

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը, նախատեսվում է վարչապետ Փաշինյանի ելույթը։

XS
SM
MD
LG