Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար


Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է այսօր:

Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 17-ից մինչև այս տարվա հուլիսի 14-ը, երբ նշանակվեց արտգործնախարարի առաջին տեղակալ և մինչ օրս կատարում էր նախարարի պարտականությունները:

Այսօր Հայաստանի արտգործնախարար է նշանակվել նախորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG