Մատչելիության հղումներ

Մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինվորների դիերը՝ հրազենային վիրավորումներով


Այսօր ժամը 2։15-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են 19-ամյա շարքայիններ Մուրադ Աշոտի Մուրադյանի, Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզվում են։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Քիչ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում», ու խնդրելով «հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ». - «Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին»։

«Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները, և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն», - խոստանում է Պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG