Մատչելիության հղումներ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չկալանավորվեց


Էրիկ Ալեքսանյան
Էրիկ Ալեքսանյան

Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց, տեղեկացնում են նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։

Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուս Հովսեփյանը ձերբակալվել էին օգոստոսի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով։ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ընտրական չարաշահումների մեջ։ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը։

Նույն օրը փոխքաղաքապետերից բացի ձերբակալվել էին նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Նրանց դատարանը երեկ ազատ արձակեց՝ մերժելով կալանքի միջնորդությունը։

XS
SM
MD
LG