Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջաբրայիլի շրջանում։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ հայտնաբերվել է ևս 6 աճյուն։
Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում տարհանվել է 1642 աճյուն։