Մատչելիության հղումներ

Գործադիրը հաստատեց 2021-26 թվականների գործունեության ծրագիրը


Գործադիրը հավանություն տվեց 2021-26 թվականների գործունեության ծրագրին, այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման։

«Խմբագրական մի քանի փոփոխություններից հետո ծրագիրը կուղարկենք Ազգային ժողով՝ քննարկման։ Սահմանադրությունը կոնկրետ ժամկետներ է սահմանում․ Ազգային ժողով ուղարկելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է քննարկումն ավարտվի Ազգային ժողովում և հետևաբար մենք նախնական օգոստոսի 20-ին կուղարկենք Ազգային ժողով, ինչը նշանակում է, որ 7-օրյա ժամկետում պետք է քննարկված և ընդունված լինի ծրագիրը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG