Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր, ժամը 13։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։
Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հինգ մարդ հոսպիտալացվել է [Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․)] «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։