ՀԱՊԿ-ը խոստանում է աջակցել Տաջիկստանին, եթե Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը սրվի, հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։
«Եթե սպառնալիք ստեղծվի Տաջիկստանի համար, կձեռնարկվեն կանոնադրությամբ նախատեսված բոլոր քայլերը», - ասել է Ստանիսլավ Զասը՝ Տաջիկստանի իշխանությունների հետ հեռախոսազրույցից հետո։
ՀԱՊԿ-ի ղեկավարը միաժամանակ պնդել է, թե Աֆղանստանում իշխանափոխությունը մտահոգություններ է հարուցում կազմակերպության անդամ երկրների շրջանում։ «Անկասկած, այս հարցը կարևորագույններից մեկն է լինելու ՀԱՊԿ խորհրդի՝ առաջիկա սեպտեմբերին նախատեսված նիստում, որը կկայանա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում», - ասել է Զասը։