Մատչելիության հղումներ

Հայաստանում օգոստոսի15-ի դրությամբ COVID-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում


COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220 հազար 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ`144 հազար 573, երկրորդ դեղաչափ` 75 հազար 663։

Նախարարությունը հիշեցնում է՝ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն անվճար են:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 256-ով՝ հասնելով 234 հազար 814-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 175 մարդ։

XS
SM
MD
LG